National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
09.12.2022
Օրենսդրական փոփոխություններով առաջիկայում կկազմավորվի ՀՀ ներքին գործերի նախարարություն. ՀՀ արդարադատության փոխնախարար
1 / 5

««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն:

Ըստ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի` Արտակարգ իրավիճակների նախարարությունը կդադարեցնի իր գործունեությունը համաձայն անցումային ժամանակացույցի: Նախարարության ենթակա մարմիններ են լինելու ՀՀ ոստիկանությունը, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը, Փրկարար ծառայությունը:

Նշվել է, որ Ոստիկանության պետը եւ Փրկարար ծառայության տնօրենը հանդիսանալու են ՆԳ նախարարի տեղակալներ: Ենթակա 3 մարմինների ղեկավարները շարունակելու են իրականացնել իրենց ծառայությունների ամենօրյա անմիջական ղեկավարումը, իսկ քաղաքական պատասխանատուն լինելու է ՆԳ նախարարը:

Արփինե Սարգսյանը նշել է, որ ՆԳ նախարարության ենթակայությանն են հանձնվելու նաեւ «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» եւ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ները: Ենթակա մարմինների ղեկավարներին պաշտոնի նշանակելու եւ այդ պաշտոնից ազատելու է ՀՀ վարչապետը` Ներքին գործերի նախարարի առաջարկությամբ:

Կարեւորվել է ոստիկանական ոլորտում կրթական համակարգի բարեփոխումը:

Փոխնախարարի հավաստմամբ օրենսդրական նախաձեռնությունը ենթադրում է նաեւ ոստիկանության ոլորտի նկատմամբ խորհրդարանական եւ քաղաքացիական հասարակության վերահսկողություն, ինչն ընդունված է զարգացած ժողովրդավարական երկրներում:

Պատգամավորների հարցերը հիմնականում առնչվել են բնագավառում բարեփոխումների գործընթացին եւ առկա խնդիրների լուծմանը:

Հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ օրենսդրական փաթեթի ընդունումը պայմանավորված է Կառավարության եւ ոստիկանության բնագավառում բարեփոխումների ծրագրերով: Պատգամավորը գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել:

Մտքերի փոխանակության ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն ընդգծել են ՆԳՆ մարմինների եւ աշխատակիցների պատասխանատվության բարձրացման կարեւորությունը, շեշտադրել համակարգի բարեփոխումների շարունակականությունը:

Ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավորների` 2020 թ. սկսած ավելացել է մեր երկրում հանցագործությունների թիվը: Հիմնականում անդրադարձ են կատարել ընդդիմության հանրահավաքների ընթացքում իրավապահ մարմինների գործողություններին:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արտահերթ ելույթում ի պատասխան ընդդիմադիր պատգամավորների` հանցագործություն է համարել մարտի 1-ի եւ այլ դեպքերը, որոնք տեղի են ունեցել նախորդ իշխանությունների կառավարման շրջանում:

«Մեկուկես ամիս եւ ավելի դուք եւ ձեր գործընկերները փողոցներում էլ գրկեցիք, հարվածեցիք, հրեցիք, վիրավորեցիք ոստիկաններին, ինչ հնարավոր է արեցիք: Ամեն անգամ, երբ ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառվի, լինելու է համարժեք պատասխան, թող ոչ մեկը չկասկածի, որովհետեւ ի տարբերություն նախկին ոչ հաճելի երեւույթների` այսօր իշխանությունն ընտրված եւ օրինական իշխանություն է: Ես շնորհակալություն եմ հայտնում ոստիկանությանը բոլոր գործողությունների համար»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նշել է, որ բարեփոխումների նպատակը պետք է լինի արդյունավետ կառավարումը: Նա նույնպես շեշտադրել է ՆԳՆ-ի գործունեության նկատմամբ խորհրդարանական եւ քաղաքացիական վերահսկողության կարեւորությունը: Սեյրան Օհանյանը նաեւ ներկայացրել է բովանդակային առաջարկություններ, վիճահարույց համարել կոչումների շնորհման վերաբերյալ դրույթը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, անդրադառնալով նախագծի արդյունավետությանը, նշել է, որ ներդրվում է զսպումների եւ հակակշիռների մեխանիզմ: Նրա խոսքով՝ կա մի կարեւոր հանգամանք. նախկինում ՆԳՆ-ն գործել է նախագահական համակարգում, իսկ ստեղծվելիք Ներքին գործերի նախարարությունը կգործի խորհրդարանական կառավարման համակարգում, որտեղ զսպումների ու հակակշիռների մեխանիզմը նախարարության նկատմամբ այդ վերահսկողությունն իրականացնելու  ավելի լայն հնարավորություններ է տալու, թույլ չի տալու, որ այն քաղաքականացվի: Ըստ նրա` ՆԳՆ-ն հիմնված է լինելու ժողովրդավարական արժեքների վրա:

Հայկ Կոնջորյանն ընդդիմադիր գործընկերներին համատեղ աշխատանքի կոչ է արել:

Օրենսդրական փաթեթը քննարկվել է դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ նիստում:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am